Իրանում բողոքի ակցիաների ընթացքում անկարգությունների հետևանքով ոչնչացվել է շտապօգնության շուրջ 150 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ վերջին անկարգությունների ընթացքում հարձակումների թիրախ են դարձել նաև բժշկական սարքավորումները և առողջապահական ենթակառուցվածքները։ «Ոչնչացվել է շտապօգնության շուրջ 150 ավտոմեքենա»,- նշվում է հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ իրանական քաղաքներում խանութների մեծ մասը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, սակայն բողոքի ալիքների և անկարգությունների ֆոնին ստիպված են փակվել ավելի վաղ ժամերին։ ՌԻԱ Նովոստիի թղթակցի փոխանցմամբ՝ որոշ քաղաքներում առևտրային կետերը փակվում են դեռևս երեկոյան ժամերից առաջ։
Մասնավորապես Թեհրանում գրեթե բոլոր խանութները փակվել են մինչև ժամը 18:00-ն։
Աղբյուրի տվյալներով՝ Իրանի մի շարք քաղաքներում իրավիճակը շարունակում է մնալ լարված։



















