Իրանի վրա հարձակումը հարվածի տակ կդնի ԱՄՆ բոլոր ռազմակայանները. Խամենեիի ներկայացուցիչ. IRNA

Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքի հարվածի տակ հայտնվելուն, որոնք գտնվում են Իսլամական Հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդալլա Հաջի Սադեղին։

«Այսօր մեր հասանելիության սահմաններում է գտնվում ոչ միայն մեկ ռազմակայան, այլև ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքը։ Զինված ուժերը լիովին պատրաստ են մարտի, և թշնամու կողմից ցանկացած շարժում կստանա ջախջախիչ պատասխան՝ ցամաքում, ծովում և տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմակայաններում»,- IRNA գործակալությանը ասել է Սադեղին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական ռազմանավատորմ» է շարժվում Իրանի ուղղությամբ։ Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի «արդար և իրավահավասար» համաձայնագիր, որը կնախատեսի միջուկային զենքից լիակատար հրաժարում։

ԱՄՆ նախագահը նաև հիշեցրել է, որ անցյալ տարվա հունիսին Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին և նախազգուշացրել, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ»՝ կոչ անելով «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»։