«Արսեն Բաբայանը պահվում է կալանքի տակ զուտ այն բանի համար, որ տա նախաքննությանը հաճո ցուցմունք». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Խոստացել էի անդրադառնալ Արսեն Բաբայանի կալանավորման դեպքին:

Կար անցումային չգրված մի կանոն՝ նախորդ ռեժիմի օրոք հանցանք գործած պաշտոնյաները պետք է նստեն, եթե ձեռքերն արյունոտ են, հակառակ դեպքում պետք է վերադարձնեն հանրությանը հասցված վնասը և ազատ ապրեն:

Բայց Արսեն Բաբայանին մեղսագրվող արարքը ոչ ենթադրում է հասցված վնասի հատուցում և ոչ էլ արունոտ է: Ինձ մոտ տպավորություն է, որ Արսենը պահվում է կալանքի տակ զուտ այն բանի համար, որ տա նախաքննությանը «հաճո» ցուցմունք:

Հ.Գ. Այդուհանդերձ, չեմ կասկածում, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալը զուգորդվել է կեղծիքներով»: