Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար. Վրաստանի էկոնոմիկայի նախարարություն

Վրաստանը խորհրդանշական սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տարանցման համար։ Այս մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Վրաստանն ապահովել էր Ադրբեջանից նավթի մեկանգամյա անվճար տարանցում իր տարածքով դեպի Հայաստան։ Հաջորդ խմբաքանակի տեղափոխումն իրականացվել է արդեն ստանդարտ սակագնով։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սակագների հարցը դարձել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլու և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման հիմնական թեման։