Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը.Թրամփ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանում և կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) վայր դնել զենքերը։

«Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմից բխող անմիջական և անխուսափելի սպառնալիքները», – ասել է նա իր տեսաուղերձում։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ իրանական ռեժիմը «շատ դաժան, սարսափելի մարդկանց չար խումբ է»։ Նա կոչ է արել ԻՀՊԿ-ին վայր դնել զենքերը՝ հայտարարելով, որ այդ դեպքում նրանց հետ կվարվեն արդարացիորեն և կապահովվի լիակատար անձեռնմխելիություն, իսկ հակառակ դեպքում նրանց սպառնում է մահ։