ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի ավելի քան 2 հազար թիրախի. The New York Times

Smoke rises following an explosion, after Israel and the U.S. launched strikes on Iran, in Tehran, Iran, February 28, 2026. Majid Asgaripour/WANA (West Asia News Agency) via REUTERS ATTENTION EDITORS – THIS PICTURE WAS PROVIDED BY A THIRD PARTY TPX IMAGES OF THE DAY

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր Իրանում տարբեր թիրախների ավելի քան 2 հազար հարված են հասցրել։ Այս մասին հայտնել է The New York Times պարբերականը։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր ավելի քան հազար թիրախ խոցելու մասին։ Ի թիվս այլ թիրախների՝ հարվածներ են հասցվել Իրանի հրամանատարության և վերահսկողության կենտրոններին, ԻՀՊԿ-ի շտաբին, բալիստիկ հրթիռների տեղակայման օբյեկտներին և ռազմական կապի միջոցներին։

Գործողության ընթացքում կիրառվել են չորս կործանիչ ինքնաթիռներ, այդ թվում՝ հինգերորդ սերնդի F-22 և F-35 կործանիչներ, ամերիկյան MQ-9 Reaper հարվածային հետախուզական անօդաչու թռչող սարքեր և B-2 Spirit ռմբակոծիչներ։