Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ

«Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովին մասնակցելու համար Երևան են այցելել ադրբեջանցի փորձագետներ։

Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ նրանց թվում են նաև քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը և Զաուր Շիրիևը։

Նրանք կմասնակցեն «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովին։