Փաշինյանը մանիպուլացնում է. Արցախում միլիարդների դպրոցներ, ճանապարհներ և ջրագծեր են կառուցվել. Factor.am

«Ինչ խոսում են, ասում են՝ բա Ղարաբաղը, բա Արցախը, ուզում եմ հասկանալ՝ էդ հողը ինչո՞վ է մերը եղել․․․ ընդեղ դպրոց ենք կառուցել, մանկապարտեզ ենք կառուցել, գործարան ենք կառուցել, ինչո՞վ է մերը եղել․․․մերը չի եղել». Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը Սյունիքում մեկնարկած քարոզարշավի շրջանակում այս խոսքերով փորձել էր հիմնավորել իր պնդումը, որ Արցախը հայկական չի եղել։

Վարչապետի հայտարարությունից հետո Factor TV-ն ուսումնասիրել է բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունները, թե այն ընթացքում, երբ Արցախը հայկական վերահսկողության ներքո էր, ինչ ծրագրեր են իրականացվել։ Ըստ այդմ՝ միայն ճանապարհաշինության ծավալները հասնում են տասնյակ միլիարդավոր դրամների։  Ներկայացնում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից պաշտոնական կայքում և այլ բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունները։