Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում քննչական գործողություններ են իրականացրել, որին ներկա է եղել նաևկուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Թևանյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց. «Սա անհեթեթություն է: Նիկոլ Փաշինյան, ես ներկայացրել եմ, թե ինչ պետական դավաճանությամբ ես զբաղվել, և ես քեզ չեմ ներելու, էն ինչ-որ դու անում ես, ինձ պիտակավորում կպցնում: Մեղադրել ինձ՝ նման հանցագործության մեջ, չի ստացվելու: Բայց մենք քեզ շատ առարկայական մեղադրանքներ ներկայացնելու ենք՝ ոնց հանձնեցիր Արցախը, ինչի դիմաց…»:
«Մայր Հայաստանի» գրասենյակը խուզարկելուց հետո իրավապահները սկզբում թույլ չէին տալիս, որ Թևանյանն իր ոտքով քայլի քիչ հեռու գտնվող իր տուն։ ԱԱԾ աշխատակիցները պնդում էին, որ իրենց ավտոմեքենայով տանեն նրան, և միայն փաստաբանի և Թևանյանի դիմադրությունից հետո ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները թույլ տվեցին ոտքով հասնի տուն։
Քննչականի աշխատակիցները Թևանին դիմավորեցին նրա իսկ բնակարանում։ Սա այն դեպքում, երբ Թևնայնան ասաց՝ տանը ոչ մեկը չկա, բայց պարզվեց՝ իրավապահներն առանց Թևանյանի թույլտվության և առանց նրա, մուտք են գործել նրա բնակարան:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















