ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Իրանի նկատմամբ կիրառվող ծովային շրջափակումը կարող է պահպանվել մինչև սեպտեմբերի սկիզբը։
New York Post-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք, իր կարծիքով, իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կշարունակի գործել մինչև Աշխատանքի օրը, որը ԱՄՆ-ում ավանդաբար նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը։
«Չգիտեմ։ Կարծում եմ՝ նման սցենարը հնարավոր է, սակայն այն քիչ հավանական եմ համարում։ Կարծում եմ՝ իրավիճակը բավականին արագ կկարգավորվի»,- պատասխանել է Թրամփը։
Պարբերականը նշում է, որ եթե ծովային շրջափակումը պահպանվի մինչև աշուն, ապա վառելիքի գները ողջ ամառվա ընթացքում չեն նվազի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ հանրապետականների դիրքերի վրա նոյեմբերի 3-ին նախատեսված միջանկյալ ընտրությունների նախաշեմին։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններն «արագ են զարգանում»։ Նրա խոսքով՝ միջուկային զենք չի լինի, և առաջիկայում «շատ լավ բաներ են տեղի ունենալու»։



















