Հունգարիան դադարեցրել է Հայաստանի քաղաքացիների համար աշխատանքի ընդունման պարզեցված կարգը

Հունգարիայի կառավարությունն արգելել է Հայաստանից, Վրաստանից և Ֆիլիպիններից աշխատանքային միգրանտների մուտքն ու աշխատանքի ընդունումը պարզեցված ընթացակարգով։ Այս մասին հայտնում է DailyHungary-ն՝ հղում անելով կառավարության խոսնակ Վանդա Սոնդիին։

Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է օտարերկրյա աշխատողների ներգրավման գործող համակարգի վերանայման շրջանակում։

«Այսօրվանից այս երեք երկրների քաղաքացիներն այլևս չեն կարողանա պարզեցված ընթացակարգով մուտք գործել երկիր, իսկ արդեն Հունգարիայում գտնվողների աշխատանքային թույլտվությունների երկարաձգման դիմումները կքննարկվեն ընդհանուր կարգով»,- հայտարարել է Սոնդին։

Նա չի հստակեցրել, թե ինչու են ընտրվել հենց Հայաստանը, Վրաստանը և Ֆիլիպինները։

Սոնդիի խոսքով՝ նոր կառավարությունը մտադիր է խստացնել հյուր աշխատողների ներգրավման կանոնները՝ պնդելով, որ օտարերկրյա աշխատուժը ճնշում է աշխատավարձերի մակարդակը երկրում։