Գարեգին Բ-ն քվեարկեց «հանուն հզոր, ապահով, անվտանգ» երկրի

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել է․ «Մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ աղոթքով և հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարգ և բարօր երկիր»։

Այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։