Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Միջազգային դիտորդների մեծ մասի նախնական գնահատականների համաձայն՝ ընտրություններն անցկացվել են գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ բաց և քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բավարար պայմաններում»,- նշվում է հաղորդագրությունում։

Տոկաևը Փաշինյանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի։

Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հաղորդագրության համաձայն՝ Տոկաևը հայ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարօրություն և հաջողություններ երկրի զարգացման գործում։