Դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը 2 ամսով կալանավորվել է։

Այս մասին «Մեդիալաբ»-ին հայտնեց ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Կալանավորելու մասին որոշումը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորներ Գևորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։