Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը

Հունգարիայի խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխություն, ըստ որի՝ վարչապետը կարող է պաշտոնավարել առավելագույնը երկու ժամկետ կամ ութ տարի։ Նոր կարգավորումը վերաբերում է նաև նախկին վարչապետներին, որոնք 1990 թվականից ի վեր արդեն պաշտոնավարել են առնվազն ութ տարի, ինչը նշանակում է, որ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը այլևս չի կարող կրկին զբաղեցնել այդ պաշտոնը։

Սահմանադրական փոփոխությունն առաջարկել էր վարչապետ Պետեր Մադյարի կառավարությունը՝ այն ներկայացնելով որպես ժողովրդավարական վերահսկողության և իշխանության հավասարակշռության ամրապնդման քայլ։ Փոփոխությունը հաստատվել է խորհրդարանում իշխող ուժի սահմանադրական մեծամասնության շնորհիվ։ 

Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։