Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայերը մեզ հետ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող Իսլամական զարգացման բանկի տարեկան հավաքի բացման արարողության ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքներին։

«Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ զավթիչները մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, երբեք չենք մոռանա 65 մզկիթների ավերման մասին»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև պնդել է, որ հակամարտության տարիներին մզկիթներում պահվել են խոզեր և այլ կենդանիներ՝ ընդգծելով, որ Ադրբեջանը «երբեք չի մոռանա այդ փաստերը»։