Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ հունիսի 24-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, նախատեսվում է միջազգային համաժողով, որը նվիրված է լինելու Ադրբեջանի ներկայացմամբ՝ «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտման» թեմային։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջոցառման կազմակերպիչը Բաքվի նախաձեռնող խումբն է, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից 2023 թվականին։
Նշվում է, որ կառույցը գործունեության սկզբնական փուլում հանդես էր գալիս «ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարի» օրակարգով, իսկ հետագայում քննադատության թիրախում էին հայտնվել նաև Հնդկաստանի իշխանությունները։
Վերջին ամիսներին խմբի գործունեության հիմնական ուղղություններից մեկը Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների «էթնիկ զտման» թեմայի առաջմղումն է։
APA-ի փոխանցմամբ՝ համաժողովի մասնակիցները քննարկելու են, իրենց ձևակերպմամբ, «պատմական բնակավայրերից տեղահանված» ադրբեջանցիների իրավունքներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ հայրենի բնակավայրեր անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը։



















