Հայ բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը ընտրվել է NBA G League-ի միջազգային դրաֆթում. ֆեդերացիա

Հայաստանի ազգային հավաքականի և շվեյցարական «Սթարվինգս Բազել» ակումբի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանն ընտրվել է NBA G League-ի 2026–2027 մրցաշրջանի միջազգային դրաֆթում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մելիքյանը 16-րդ համարի ներքո ընտրվել է Rio Grande Valley Vipers ակումբի կողմից, որը NBA-ի «Հյուսթոն Ռոքեթսի» գործընկեր թիմն է։

Նա դարձել է այս տարվա միջազգային դրաֆթում ընտրված 20 խաղացողներից մեկը՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բասկետբոլային հարթակում։

Այս ընտրությունը կարևոր փուլ է Մելիքյանի կարիերայում և նոր հնարավորություն՝ շարունակելու զարգանալ ամերիկյան բասկետբոլային համակարգում։