ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը:
Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվելու պաշտոնում:
Մխիթար Հայրապետյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել 2023 թվականին:



















