Կոբախիձե․ Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և դրանք շարունակաբար խորանում են։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանի կառավարությունն ակտիվորեն զարգացնում է նաև համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

«Մենք հնարավորինս խորացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հինգ երկրների հետ։ Ներուժը շատ մեծ է, և ամենակարևորն այն է, որ ակտիվորեն աշխատում ենք այդ ներուժն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ։ Այս ամենը առանցքային դեր ունի տրանսպորտային փոխկապակցվածության և տարանցիկ գործառույթի զարգացման տեսանկյունից»,- Imedi հեռուստաալիքի եթերում ասել է Կոբախիձեն։