Ազգային ժողովի 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 91-ը։
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում՝ ստանալով 63 կողմ և 28 դեմ ձայն։
Նրա թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Մինչ քվեարկությունը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ մասնակցելու է ընտրությանը, սակայն դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։ «Հայաստան» խմբակցությունն էլ հայտնել էր, որ չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը։



















