ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զինծառայողների հետ քննարկել է բանակում արատավոր բարքերի վերացման հարցը. ՊՆ

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող դիրքերի ավագների ու սերժանտների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ: