Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Իրավիճակը ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին և Սյունիքի մարզի Գորիս-Կապան («Թասի» ոլորանների սկզբնամասում) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին կան կուտակված ավտոմեքենաներ:

Տավուշի մարզում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն