ԱՄՆ-ը դադարեցրել է ներգաղթային վիզաների դիմումների ընդունումն ամբողջ աշխարհում

468512796

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհում ներգաղթային վիզաների դիմումների ընդունումը՝ որպես ներգաղթային քաղաքականության խստացման հերթական քայլ։ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է, որ աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում սկսվել է անձնակազմի վերապատրաստում, ինչի պատճառով վիզաների դիմումների ընդունման ժամանակացույցը կվերանայվի։ Այս մասին գրում է Reuters-ը։

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ մի շարք դիմորդների, որոնց հարցազրույցները նշանակված էին ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում, տեղեկացվել է հանդիպումների հետաձգման մասին։

Reuters-ի տվյալներով՝ վարչակազմը նաև խստացրել է օրինական ներգաղթի գործընթացը՝ որոշ աշխատանքային վիզաների համար սահմանելով նոր և բարձր վճարներ։

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են քաղաքականությունը՝ այն որակելով խտրական և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ առաջացնող։