Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորածների թիվը հասնում է 2500-ի։ Նեպալի աղետների ռիսկի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչության տվյալներով՝ աղետից հետո կապի դուրս չի եկել ավելի քան 2000 մարդ, որոնցից 517-ը օտարերկրացիներ են։
Ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 616-ի։ Ոստիկանության տվյալներով՝ փրկվել է առնվազն 1545 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ վիրավորներ։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք դժվարանում են նոր ջրհեղեղների վտանգի պատճառով։



















