Սանկտ Պետերբուրգում սպանվել է հայ գործարար Սարգիս Պետիկյանը

Սանկտ Պետերբուրգում սպանվել է հայ գործարար Սարգիս Պետիկյանը
Սանկտ Պետերբուրգում սպանվել է հայ գործարար Սարգիս Պետիկյանը

Մայիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի «Կամելոտ» ռեստորանում երկու մարդ է սպանվել: Ռեստորան է մտել անծանոթ տղամարդ, մոտեցել սրահում գտնվող մի տղամարդու ու կրակել, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Վիրավորվածի ու մարդասպանի միջև պայքար է սկսվել, դրան միացել է վիրավորի ազգականը (կամ թիկնապահը): Նրանք փորձել են հանցագործի ձեռքից խլել ատրճանակը, բայց այդ ընթացքում այն կրակել է` վնասելով մարդասպանին:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, երկու սպանվածներն էլ կովկասցիներ են: Բացի այդ` պարզվել է, որ սպանված տղամարդը ռեստորանի 45-ամյա սեփականատեր, հայաստանցի Սարգիս Պետիկյանն է:

© Medialab.am