Դեռևս հուլիսի սկզբին «Չենք լռելու»-ն ահազանգել էր Տավուշի մարզում գտնվող Հաղարծնի վանական համալիրի նորոգման ընթացքում սահմանված ստանդարտները ակնհայտորեն չպահպանելու խնդրին: Արդեն եկել է պտուղները քաղելու ժամանակը…
Հիշեցնենք, որ Հաղարծնի վերանորոգման համար 5 մլն դոլար էր հատկացրել արաբ շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին, որին 2006թ. հիացրել էր վանական համալիրը:
Շեյխի բարի մտադրությունը նման խայտառակ ձևով կատարելով` Մշակույթի նախարարությունն ու Մայր աթոռը այդ մեծատառով մարդուն ուղղակի վատամարդ են դարձնում մեր հազարավոր հայրենակիցների աչքերում: Ոչ այլ ինչ, քան կատարյալ անպատասխանատվություն, դա չի կարելի անվանել:
Որպես վերոնշյալի ապացույց` «Չենք լռելու»-ն հրապարակում է սիրողական կադրեր, որոնց վերջում պատկերված են Հաղարծնի համալիրի եկեղեցիներից մեկի լամպերը: Դրանք իրենցից ներկայացնում են իրական ռաբիս «նաչնիկներ» (այլ բառ դժվար է գտնել):
Որքանո՞վ է այդ ռաբիսությունը համատեղելի XIII դարի սրբավայրի ոգու հետ: Հաշվի առնելով, որ այդ ոգուց գրեթե ոչինչ չի մնացել, գուցե, համատեղելի՞ է:
Տեր Աստված, սրտացավ ու գիտակից մարդկանցով լցրու Հայաստանը: Այն կործանվում է տգիտությունից ու անտարբերությունից…
ՏԵՍԱՆՅՈՒԹ. http://www.youtube.com/watch?v=j_5l7YiSUtc
Medialab.am