Ֆրանսիայի հարավում՝ Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող Պիեռ-Օգյուստ Ռենուարի թանգարանից չորս նկար են գողացել։ Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը։
Դեպքի վայրի տեսագրությունների համաձայն՝ սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան երկու անհայտ անձինք մտել են թանգարան և նկարները կտրելով հանել շրջանակներից։ Ոստիկանությունը ահազանգ է ստացել տեղական ժամանակով ժամը 06:00-ից քիչ առաջ։
Կանյե-սյուր-Մերի քաղաքապետի խոսքով՝ գողերը փախուստի ժամանակ չորս նկարներից մեկը թողել են դեպքի վայրում։ Գողացված երեք աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։
Թանգարանի հավաքածուն, բացի Ռենուարի 13 աշխատանքներից, ներառում է նաև Արիստիդ Մայոլի, Պիեռ Բոնարի, Ռաուլ Դյուֆիի և այլ նկարիչների գործեր։



















