Եվրահանձնաժողովը օգնություն կուղարկի Թուրքիային՝ բռնկված հրդեհները մարելու նպատակով

Եվրահանձնաժողովը Թուրքիայում բռնկված հրդեհները մարելու նպատակով աղետի  գոտի կուղարկի 3 հրշեջ ինքնաթիռ:

2 հրշեջ ինքնաթիռը ուղարկվելու է Իսպանիայից, իսկ մեկը Խորվաթիայից: Նշենք, որ այս պահին Թուրքիայում բռնկված հրդհեների հետևանքով արդեն կա զոհ: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հրդեհների օջախների մեծ մասը վերահսկողության տակ է առնվել:

Գործի է դրվել ավելի քան 30 ուղղաթիռ, մարման աշխատանքների մասնակցում են ավելի քան 1800 փրկարարներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիային օգնություն էին ուղարկել, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը:


 Աղբյուր` Ermenihaber.am