ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր վարչակազմին անհրաժեշտ չի լինի Կոնգրեսի թույլտվությունը՝ բոլոր չափահաս ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար, եթե հանրապետականները երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքում պահպանեն վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ Այս մասին նա ասել է CBS News-ին տված հարցազրույցում։
Թրամփին հարցրել են՝ արդյոք վարչակազմին անհրաժեշտ կլինի Կոնգրեսի անդամների թույլտվությունը նման վճարում իրականացնելու համար։
«Մենք կարծում ենք, որ ոչ։ Կարծում եմ՝ նրանք դա կանեն, եթե մեզ դա պահանջվի։ Բայց մենք կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը չի լինի», – պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Սեպտեմբերի 9-ին Դալասում իշխող Հանրապետական կուսակցության ազգային համագումարում ելույթ ունենալիս Թրամփը խոստացել էր, որ բոլոր չափահաս ամերիկացիները կստանան 5 հազարական դոլար, եթե միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները մեծամասնություն ստանան ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում։



















