Թրամփը ամերիկացիներին խոստանում է 5 հազար դոլար` միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում

Թրամփը խոստացել է նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում յուրաքանչյուր չափահաս ամերիկացու վճարել 5 հազար դոլար։

«Եթե հանրապետականները պահպանեն վերահսկողությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի նկատմամբ, ապա մեր անհավանական տնտեսական հաջողության շնորհիվ ես Միացյալ Նահանգների յուրաքանչյուր չափահաս քաղաքացու կվճարեմ 5 հազար դոլարի չափով դիվիդենտ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ինչպես նշում է Bloomberg-ը, դա ԱՄՆ բյուջեի համար կարժենար ավելի քան 1 տրիլիոն դոլար։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ այդ վճարումը նման կլինի «այն բանին, թե ինչպես են հաջողակ ընկերությունները դիվիդենդներ վճարում ներդրողներին»։

Միաժամանակ Թրամփն ընդգծել է, որ այդ դիվիդենդները պետք է ծախսվեն ԱՄՆ-ում։ «Մենք չենք ցանկանում, որ դուք գնաք Կանադա և այնտեղ ծախսեք այդ գումարը։ Մենք չենք ցանկանում, որ դուք գնաք Չինաստան, Գերմանիա… Դուք պետք է այդ գումարը ծախսեք ԱՄՆ-ում», – ասել է նա։