ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։
Կոստանյանը հայտնել է, որ գտնվում է արտերկրում եւ ՀՀ կվերադառնա առաջիկա 15-20 օրվա ընթացքում: Թե ինչ կարգավիճակով է Կոստանյանը կանչվել, ՀՔԾ-ն այս պահին չի մանրամասնում։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, որտեղ նշվում էին նաեւ Գևորգ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: