Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը. Factor

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահաների խորհրդականները, ինչպես նաև հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Բանակցությունների հիմնական նպատակն իսպանական Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայանալիք երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստումն է։