Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչու է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարում, թե ամենասարսափելին այն է, որ «Հայաստանը վերածվի նոր Ուկրաինայի»։
Հայաստանը արդեն եղել է Ուկրաինա դառնալու վտանգի առջև, երբ ՀԱՊԿ-ը իր դաշնակցային պարտականությունները ՀՀ-ի առջև չկատարեց, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ նման վտանգի հնարավորության մասին խոսել էր Դմիտրի Մեդվեդևը։
Փաշինյանն ասաց՝ «Ուրիշն էլ կարող է ասել՝ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ ՌԴ-ի տարբեր հատվածներում պայթյուններ են հնչում. լավ ժանր չէ։
ՀՀ-ն վերածվելու է ավելի շատ ինքնիշխան պետության, ուրիշ բանի չի վերածվելու»,-ասաց նա։



















