Փարիզում ցուցարարներն արգելափակել են Լուվրի թանգարանի բոլոր մուտքերը

Ֆրանսիայում շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցներն այսօր արգելափակել են Փարիզի Լուվրի թանգարանի բոլոր մուտքերը։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով թանգարանի տնօրինությանը և արհմիությանը։

Թանգարանի մոտ հավաքված ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիայի ավագ դպրոցականների բողոքի շարժմանը։

Հոկտեմբերի 17-ից Ֆրանսիայում լայնամասշտաբ ցույցեր են ընթանում կյանքի թանկացման և գնաճի դեմ։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, անկարգություններով և գույքի վնասմամբ։

Ցուցարարների մի մասը թալանել է խանութներ, հրկիզել ավտոմեքենաներ և հասարակական տրանսպորտի կանգառներ։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։