«Պարտությունը կարող է կոտրել, բայց կարող է նաև ամենամեծ հաղթանակի ծնողը դառնալ․ որոշողը դու ես»․ Վերա Հովհաննիսյան

«Մեդիալաբի»՝ «Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի հրուշակագործ Վերա Հովհաննիսյանի մասին է։ «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները  www.DaphneArmenia.com կայքում:

Հայտնի մարդկանց շաքարե արձանիկներ, շոկոլադե անհավանական քանդակներ, տիեզերք, ստորջրյա թագավորություն և, ի վերջո, «Դիսնեյի» գրեթե բոլոր հերոսները, որոնք կենդանություն են առնում աշխարհահռչակ հրուշակագործ Վերա Հովհաննիսյանի ձեռքերի տակ։ 

Հենց մուլտհերոսները՝ «Երեք հրացանակիրները»՝ իրենց կենդանի դիմախաղով ու աննկարագրելի ճշգրտությամբ, նրան հաղթանակ բերեցին Լյուքսեմբուրգում կայացած միջազգային խոհարարական մրցույթում՝ աշխարհի գավաթում՝ սահմանելով նշաձող, որ մինչ օրս անհասանելի է մյուսների համար։ 

«Կողքից քեզ նայող մարդիկ տեսնում են միայն արդյունքը, այն, ինչին հասել ես, բայց երբեք չեն տեսնում ընթացքը, որը բերել է այդ արդյունքին։ Բոլորն ուզում են ունենալ այն, ինչին հասել ես դու, բայց չանցնել ուղին, որով անցել ես»,- ասում է Վերա Հովհաննիսյանը։ 

Վերան նշում է՝ և՛ հաղթանակը, և՛ պարտությունը մարդու համար են։ Այլ բան է, թե ինչպես ես հարաբերվում դրանց հետ։ Իհարկե, պարտությունը կարող է կոտրել, բայց կարող է նաև ամենամեծ հաղթանակի մայրը դառնալ․ դա ևս ընտրություն է։ 

«Ինձ համար պարտությունը նման է պարսատիկով հարվածելուն․ որքան ուժեղ ես ձգում ռետինը, այնքան հարվածդ հուժկու է լինում։ Պարտությունը պետք է այդպես ընկալել՝ որպես հետքայլ, որն անում ես առաջ սլանալու համար ուժ հավաքելու նպատակով»,- ասում է Վերան, որի կյանքն առաջին հայացքից նման է իր պատրաստած տորթերին՝ հեքիաթային գեղեցկությամբ ու անկշռելի քաղցրությամբ։ 

Իսկ իրականում Վերայի կյանքում ամեն ինչ էլ կա, և ամենից շատ՝ երազանք ու ջանք։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։