«Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը ձեր էժան փիարի համար» Արթուր Ալեքսանյանի հոր հայտարարությունը

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, հանդես է եկել հայտարարությամամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Հասկանալի է, որ «Հրապարակ» օրաթերթը այլ կերպ չի կարող հրավիրել ընթերցողի ուշադրությունը, քան չեմպիոնի մասին բացահայտ սուտ հոդվածներ գրելն է, որը նաև ջանասիրաբար տարածում են մյուս լրատվամիջոցները։ Հայտնում եմ, որ հոդվածը ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը ձեր էժան փիարի համար։ Արթուրը այս պահին մարզվում է և պատրաստվում է Օլիմպիական խաղերին։ Երկրի պատիվը բազմիցս բարձր պահած մարզիկին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ։ Ամո՛թ է»։