Գևորգ Կոստանյանի հետ անձամբ կապ չեմ հաստատել. Արթուր Դավթյան. Տեսանյութ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս մասնակցում էր ՀՔԾ աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը։

Նա լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գործին։ Դավթյանն ասաց, որ ինքն անձամբ Կոստանյանի հետ չի զրուցել: Հարցին՝ հույս ունե՞ք, որ նա կկալանավորվի, պատասխանեց․ «Մեր գործը հույս ունենալով կամ հույսով չի, կան սահմանված ընթացակարգեր, մեր պարտքն է դա ապահովել և փաստաթղթեր ներկայացնել։ Բացառիկ իրավիճակ է հրապարակային շփումներ են եղել, բոլորդ տեղյակ եք այդ մասին»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։