Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը

Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում կատարած գրառման միջոցով։