Լկտի պրովոկացիային պետք է համարժեք պատասխան տրվի. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի դատավարության մասին. Տեսանյութ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մարտի 1-ի գործով անջատված մասով վերջին դատական նիստին տեղի ունեցած միջադեպին, երբ Յուրի Խաչատուրովի պաշտպանն ու դատախազները սկսեցին վիճել և իրար «արա»-ով դիմել։

Արթուր Դավթյանն ասաց, որ ինքը մշտապես հակված է էմոցիաներից զերծ մնալ․ «Բայց պետք է հասկանանք, որ դատախազն էլ մարդ է և եթե դիմացինից լկտի պրովոկացիա է արվում, կարծում եմ, երբեմն դրան համարժեք պատասխան պետք է տրվի»,- ասաց դատախազը։ Անդրադառնալով վերջին շրջանում Մարտի 1-ի գործով վկաների մահվան դեպքերին, թե արդյոք դրանք պատահական համընկնումներ են, դատախազը պատասխանեց․ «Դրանք վարկածներ են, որոնք մշտապես էլ առաջադրվում են, և այդ վարկածների ստուգման համար ուսումնասիրվում են բոլոր փաստական տվյալները, բայց ձեր ասածների վերաբերյալ գեթ մեկ փաստական տվյալ մենք չունենք, որի մասին հիմա կարող եմ անկեղծորեն կիսվել»։

Մանրամասները՝Factor.am-ի տեսանյութում։