Մեկնարկել է լայնամասշտաբ գործընթաց՝ ուղղված երեխաների՝ ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի իրացման գործընթացի խթանմանը

Մեկնարկել է լայնամասշտաբ գործընթաց՝ ուղղված երեխաների՝ ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի իրացման գործընթացի խթանմանը
Մեկնարկել է լայնամասշտաբ գործընթաց՝ ուղղված երեխաների՝ ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի իրացման գործընթացի խթանմանը

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը «Վորլդ Վիժն Հայաստան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում որակյալ համայնքային ծառայությունների համակարգի ձևավորմանը։

Ծրագրի շրջանակում Երեխաների աջակցության կենտրոնը, որը գրեթե 20 տարվա փորձառություն ունի երեխաների պաշտպանության ոլորտում, իր ջանքերն ուղղելու է Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացմանը՝ հաշվի առնելով, որ այն ծնողական խնամքից զրկված երեխայի շահերից բխող լավագույն լուծումներից մեկն է այն պարագաներում, երբ երեխան խնամքի հաստատությունում հայտնվելու ճանապարհին է կամ, առավել ևս, երբ արդեն հայտնվել է խնամքի հաստատությունում։

Երեխաների աջակցության կենտրոնը երեխաների՝ ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքի իրացման ջանքերի արդյունավետությունը երաշխավորելու նպատակով իր փորձն ու գիտելիքները ուղղելու է համայնքներում սոցիալական աշխատողների մասնագիտական հմտությունների բարելավմանն ու շարունակելու է իրականացնել ճգնաժամային իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ու պաշտպանությունը։

Ծրագիրը հավատարիմ է Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող Եվրոպական միության կանոնակարգերին, ինչպես նաև նպաստում է ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթների իրագործմանը՝ ներառյալ առավել խոցելի խմբերում հայտնված երեխաների պաշտպանության իրականացմանը։

Այս մասին տեղեկացնում է մամուլի հաղորդագրությունը: