«Սուտը, կեղծիքը մնում է ոչ միայն անձամբ Վանեցյանի և ԿԳԲ֊ի տրամաբանության մեջ մնացածների հիմնական և միակ գործիքը». Լարիսա Մինասյան

«Սուտը, կեղծիքը մնում է ոչ միայն անձամբ Վանեցյանի և ԿԳԲ֊ի տրամաբանության մեջ մնացածների հիմնական և միակ գործիքը». Լարիսա Մինասյան
«Սուտը, կեղծիքը մնում է ոչ միայն անձամբ Վանեցյանի և ԿԳԲ֊ի տրամաբանության մեջ մնացածների հիմնական և միակ գործիքը». Լարիսա Մինասյան

Factor.am-Ժխտել եմ պարոն Վանեցյանի մտացածին, անհիմն պնդումները։ Սուտը մնում է իր գործիքակազմի գլխավոր գործիքը, որովհետև ասել, թե հիմնադրամից ինչ-որ քարոզ է կատարվել, մի բան, որն իրականության հետ զրո համատեղելիություն ունի, սուտ է, իսկ դա իր գործիքն է։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ 

«Ուրախ եմ, որ պարոն Վանեցյանը փաստեց, որ ինքն ընդհանրապես վեհ գաղափար չի կարող վկայակոչել կամ վեհ գաղափարով ղեկավարվել։ Դա շատ կարևոր փաստում էր։ Ես չգիտեմ՝ նա ինչ էր ուզում ասել։ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» որևէ գործունեություն եթե ուղղակի չի աջակցել մեր քաղաքացիներին, մեր երկրի անվտանգությանը, ապա վտանգ ամենևին չի կարող ներկայացրած լինել։ Իսկ  սատարելն ուղղակի չտեսնելը, չհասկանալը ցույց է տալիս պարոն Վանեցյանի՝ վտանգների չհասկանալը։

Տարիներ շարունակ մենք կոռուպցիայի մասին բարձրաձայնում էինք որպես Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիք, խոչընդոտ։ Պետք է լիներ ապրիլյան պատերա՞զմը, որ դա ակնհայտ դառնար։ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» և քաղաքացիական հասարակությունն այդ կոռուպցիայի դեմ պայքարելու համար չունեն ոչ մի լծակ, քան մոնիթորինգ անելը, բացահայտելն ու բարձրաձայնելը։ Վանեցյանն ու իր կազմակերպություններն ունեին ոչ միայն լծակներ, այլև պարտավորություններ և ինչո՞ւ չի արվել, շատ մեծ հարց է հենց իր կազմակերպությանը և պարոն Վանեցյանին»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։