Նոյեմբերի 16-19-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-19-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։