Հայաստանը բնավ ո’չ աշխարհում, ո’չ էլ Եվրոպայում առաջին տեղում չէ քաղցկեղի տարածվածության ցուցանիշով. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Հայաստանում քաղցկեղի ցուցանիշներին՝ կից հրապարակելով քաղցկեղի տարածվածության քարտեզը։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սա ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում քաղցկեղի տարածվածության քարտեզն է` հիմնված պաշտոնական տվյալների վրա:

Եկե’ք այս պահին ֆիքսենք, որ Հայաստանը բնավ ո’չ աշխարհում, ո’չ էլ Եվրոպայում առաջին տեղում չէ այս ցուցանիշով և չտրվե’նք դեղին մամուլին ու կեղծ կայքերին, իսկ այնուհետև կխոսենք այս թեմայի մասին ավելի մանրամասն»: