Աշխարհում COVID-19-ից մահացածների թվաքանակը գերազանցել է 5 միլիոնը

Կորոնավիրուսի համավարակի երկու տարուց պակաս ժամանակաշրջանում COVID-19-ով վարակվելու հետեւանքով մահացածների թիվն աշխարհում անցել Է 5 միլիոնի նշագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի նոյեմբերի 1-ին հրապարակված տվյալները:

Մահվան դեպքերի գրեթե կեսը բաժին Է ընկել ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Մեծ Բրիտանիային եւ Բրազիլիային, որոնցում ապրում Է Երկրի բնակչության 1/8 մասը: Վիրուսից առավել մեծ թվով զոհերը գրանցվել ԱՄՆ-ում. համավարակի սկզբից ի վեր նահանգներում մահացել Է ավելի քան 740 հազար մարդ:

Ներկայում COVID-19-ը մահացության երրորդ հիմնական պատճառն Է սրտի հիվանդություններից եւ ինսուլտից հետո:

Associated Press-ի գնահատմամբ, թիվը, ամենայն հավանականությամբ, իջեցված Է, քանի որ բոլոր մարդիկ չԷ, որ COVID-19-ի թեստեր են հանձնում, իսկ շատերը մահանում են տանը՝ առանց բժշկական օգնության, հատկապես աղքատ երկրներում: Աշխարհում գրանցվել Է COVID-19-ով վարակման ավելի քան 246 միլիոն դեպք:

Ներարկվել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 6,9 միլիարդից ավելի չափաբաժին: Երկու չափաբաժինն ստացել Է Երկրի բնակչության մոտավորապես 39 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: