Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան

Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան
Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի դեմ հայց են ներկայացնել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան։ Պատճառը Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներն են, որոնք, ըստ հունական կողմի, անօրինական են և անթույլատրելի։

Անաստասիադիսը նաև հավելել է, որ Աթենքում Թուրքիայի դեսպանատան միջոցով այդ երկրին բողոքի նոտա է հղվել։

Նշենք, որ վերջին շրջանում թուրք–հունական հարաբերությունները հատկապես լարված են Կիպրոսի հյուսիսային ափամերձ տարածքում թուրքական նավերի կողմից իրականացվող որոնողական և հորատման աշխատանքների պատճառով։

Հունական կողմը պնդում է, որ կղզում միջազգային ճանաչում ունեցող միակ պետությունը Կիպրոսն է, ուստի կղզուն հարակից «հատուկ տնտեսական գոտում» հորատման, բնական պաշարների որոնման և այլ աշխատանքների իրավունք ունի միայն Կիպրոսը։ Թուրքիան իր հերթին հանդես է գալիս Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության անունից՝ իրեն իրավունք վերապահելով նշված տարածքում ցանկացած գործունեություն իրականացնել։ 

Աղբյուր`hurriyet.com.tr