ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. ՀԺ

ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. ՀԺ
ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. ՀԺ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ Լեւոն Սահակյանը: Նշենք, որ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

«Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքին, ապավինում է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը եւ հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը»,- մեր զրույցում ասաց պաշտպանը:

Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Գեւորգ Լոռեցյանին: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:

Մանրամասները՝ այստեղ