Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա. Նարեկ Բաբայան

Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա. Նարեկ Բաբայան
Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա. Նարեկ Բաբայան

Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ հայտ չի գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի գրառումից։

«Հարգելի լսարան
Այսօր նախատեսված Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-գրել է Բաբայանը։