Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել էին Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Եթե մինչ Ամանոր այլ զարգացումներ տեղի չունենան, ապա կստացվի, որ երկրորդ նախագահը երկրորդ Ամանորը կդիմավորի բանտում։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվեց դեկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ին ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Աղբյուրը՝ Factor.am