Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե նամակը` Եվրոպայի խորհրդի “Հանուն ժողովրդավարության ապագայի” ֆորումի մասնակիցներին

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե նամակը` Եվրոպայի խորհրդի "Հանուն ժողովրդավարության ապագայի" ֆորումի մասնակիցներին
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե նամակը` Եվրոպայի խորհրդի “Հանուն ժողովրդավարության ապագայի” ֆորումի մասնակիցներին

2008 թ. նախագահական ընտրությունները գործող իշխանությունների կողմից բացահայտորեն կեղծվեցին:
Այդ մասին են վկայում հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, եվրոպական կառույցներ ու ԱՄՆ պետքարտուղարությունը` իրենց զեկույցներում: Անթաքույց ու ցինիկ կեղծարարության դեմ ընբոստացավ հայ ժողովուրդը:
Երեւանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում սկսվեցին շուրջօրյա բողոքի ակցիաներ ու նստացույցեր: Կեղծված ընտրություններով իշխանությունը պահելու մարմաջով տարված իշխանությունները` բիրտ ուժի կիռարմամբ ցրեցին տաս օր  տեւող խաղաղ հանրահավաքներն ու նստացույցները Հաջորդ օրը` մարտի 1-ին, չարդարացված ուժի կիրառումից վրդոհված ժողովուրդը կրկին դուրս եկավ հրապարակ:

Իշխանություններն այս անգամ խաղաղ ցուցարարների դեմ հանեցին ՀՀ բանակային եւ ոստիկանության զինված ստորաբաժանումներ, արդյունքում տասը մարդ զոհվեց, երկու հարյուրից ավել քաղաքացիներ ստացան տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, հազարավորները ենթարկվեցին տարաբնույթ հալածանքների կամ ձերբակալվեցին: Հայաստանի բանտերը լցվեցին հարյուրավոր քաղաքական բանտարկյալներով: Այսօր էլ, դեպքերից ավելի քան երկու տարի անց, ձերբակալվածներից 13-ը շարունակում են մնալ բանտերում:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Եվրոպայի Խորհրդի Ֆորումի մասնակիցներին` հավատարիմ մնալ  հռչակած եվրոպական արժեքներին, հանդես գալ ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների, օգտագործել ունեցած բոլոր հնարավորություններն ու լծակները` նրանց շուտափույթ ազատ արձակելու համար:

19.10.2010թ.